ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աշոտ Ղուլյանը Բեռլինում է

Աշոտ Ղուլյանը Բեռլինում է
03.04.2014 | 21:07

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 2-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորների հետ: Գերմանացի օրենսդիրներին են ներկայացվել ԼՂՀ-ում պետականաշինության առանձնահատկությունները, շեշտվել է միջազգային գործընթացներին Արցախի ներգրավման կարևորությունը, որ լուրջ հիմք կարող է դառնալ ժողովրդավարական արժեքների և ազատությունների ամրապնդման գործում: Քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային հարցեր:

Բեռլինի Լիխտեմբերգ թաղամասի եկեղեցուն կից սրահում տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահի հանդիպումը ԳԴՀ մայրաքաղաքի հայկական համայնքային կազմակերպությունների անդամերի հետ: Աշոտ Ղուլյանն արցախցիների անունից շնորհակալություն է հայտնել գերմանահայ համայնքին՝ ԼՂՀ-ին ցուցաբերվող մշտական աջակցության համար և պատմել վերջին տարիներին քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում իրականացված բարեփոխումների, արձանագրված հաջողությունների մասին:
Հանդիպման ավարտին, ի նշան երախտագիտության, Բեռլինի հայկական եկեղեցական և մշակութային համայնքին, Բեռլինի հայ համայնքին և Հայ ու եվրոպացի մասնագետների ասոցիացիային ԼՂՀ Աժ նախագահը հանձնել է Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-ամյակի հուշամեդալ:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ